Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կարող է շարունակել իտալական Ա Սերիայում, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերի» նոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան ցանկանում է խորվաթ ֆուտբոլիստով համալրվել տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք` անցած ամառ «Ինտերը» ցանկանում էր ձեռք բերել Մոդրիչին, բայց Լուկան արդյունքում մնաց «Ռեալում»: Ընդ որում, «Ռեալի» ղեկավարությանը դուր չէր եկել այն, որ միլանյան ակումբը բանակցություններ էր վարել կիսապաշտպանի հետ առանց իրենց իմացության:
Vesti.am









