Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Եզրափակիչ դուրս գալու համար Դարչինյանն այսօր կմրցի ֆրանսիացի մարզիկի հետ:
Հիշեցնենք` նավթային երկրների ԱԱ-ում Հայաստանը հանդես է գալիս 5 բռնցքամարտիկով, ովքեր մրցավայր են մեկնել մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:









