ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջան, Սևան-Հրազդան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից, այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:









