Չեբոքսարի քաղքում աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի 15-րդ հարկից ու ողջ մնացել: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
«18-ամյա աղջիկն ընկել է 15-րդ հարկից ու ողջ մնացել: Ընկնելիս նա հարվածել է շքամուտքի դռան վերևի ծածկին, ինչն էլ, ըստ երևույթին, փրկել է վերջինիս կյանքը»,- գրում է լրատվականը:
Տեղի քննչական կոմիտեն դեպքի մանրամասներն ու դրդապատճառները պարզելու համար հետաքննություն է սկսել: