Foto

Քոչարյանի կալանավորումը ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ. Փաշինյան

Ռուս լրագրողն այսօր վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայնի ձերբակալությունն ընտրություններին ընդառաջ:

«Չեմ մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց ու դա, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։ Այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, սկսվել է 5 ամիս առաջ ու պարզապես շարունակվում է», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։