Իսպանական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է մասնավոր ինքանթիռի սեփականատեր։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն։
«Doble Amarilla»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը Զ2004 Գոլֆդտրիմ V»-ի համար վճարել է շուրջ 15 մլն դոլար։ Անձնական ինքնաթիռը Մեսսին պետք է Արգենտինայի և Իսպանիայի միջև հարմարավետ տեղափոխության համար։
Ինքնաթիռում կա սովորական ննջասենյակ, երկու բուդուարով և երկու խոհանոցով և կարող է տեղափոխել մինչև 16 մարդ։ Մեսսիի պատվերով ինքնաթիռի պոչի հատվածում պատկերված է 10-րդ համարը, հենց այդ համարի շապիկով է հանդես գալիս ֆուտբոլիստը, իսկ աստիճանների վրա գրված են նրա ընտանիքի անդամների անունները։
Vesti.am










