Աﬔրիկացի հայտնի դերասան Ջորջ Կլունին «The Washington Post»-ում աշխատելու հրավեր է ստացել: Նրան այս առաջարկը, այսօր Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ, արել է «The Washington Post» պարբերականի խմբագիր Դեյվիդ Իգնատիուսը:
«Ջորջ, երբ ավարտեք դերասանական կարիերան, եկե՛ք «The Washington Post», ես Ձեզ աշխատանքի կընդունեմ որպես լրագրող»,- ասել է Դեյվիդ Իգնատիուսը:
Քլունին նշել է, որ հարգանքով է վերաբերվում լուրերր հեռարձակողների աշխատանքին և հետևում է դրանց, բայց ցավում է, որ, օրինակ, «CNN»-ը դատարկ ամբիոն է ցուցադրում` սպասելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքին։ Եվ ցավոք, այդ ժամանակահատվածը չի օգտագործում ﬕ ընտանիքի անդրադառնալու համար, որը փորձում է դուրս պրծնել Հալեպից:
Հարցին՝ ինչ կասեք Երևանի մասին, դերասանը պատասխանել է.
«Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, անցած երեկո եմ ժամանել, այստեղ ուտելիքը շատ համեղ է, անչափ տպավորված եմ»,- ասել է Քլունին:
Հոլիվուդյան աստղը տեղեկացրել է, որ մինչև ապրիլի 24-ը մնալու է Երևանում:
Vesti.am