«Apple» ընկերությունը ներկայացրել է 2018-ի խաղերի վարկանիշային ցուցակը։ Ընկերությունը հրապարակել է անցնող տարվա լավագույն խաղերի ցանկը։ «Լավագույն խաղ» անվանակարգում չի հայտնվել ո՛չ «PUBG»-ը, ո՛չ էլ «Fortnite»։
Թեև «Apple»-ը նշել էր, որ 2018-ի թրենդը «թագավորական ճակատամարտ» ժանրի շութերները, ամեն դեպքում հաղթել են պատահական և ոչ մրցակցային ծրագրերը։
iPhone-ի լավագույն խաղ է ճանաչվել «Donut County»-ն, «iPad»-ի համար՝ «Gorogoa»-ն։ «Mac»-ի տարվա խաղն է «Gardens Between»-ը, իսկ «Apple TV»-ինը՝ «Alto's Odyssey»-ը։