Foto

Մոսկվան հրաժարվում է հրթիռային համակարգեր տրամադրել Բաքվին. «Коммерсантъ»  

Ռուս զինվորականները կարծում են, որ առափնյա հրթիռային «Бал-Э» համակարգերը (ԱՀՀ) արտահանվելու դեպքում կարող են վտանգ ներկայացնել Կասպից ծովում ռուսական նավերի համար: Բացի այդ՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ այդ համակարգերն օգտագործվեն Ղարաբաղյան համակամարտության ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է  «Коммерсантъ»-ը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին:

«Бал-Э»-ն ԱՀՀ-ն նախատեսված է առափնյա տարածքային ջրերի վերահսկողության համար, բազաների պաշտպանության ու ծովային հաղորդակցության համար:

Պարբերականի տեղեկություններով՝ կողմերը 3М24 հրթիռների և փոքր ծավալի ԱՀՀ խմբաքանակի տրամադրման նախնական պայմանագիր են ստորագրել, բայց այն վերջնականապես չի վավերացվել: Ռուսական կողմի հաշավարկները ցույց են տվել, որ արտահանման մոդիֆիկացիան պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի ռազմածովային նավերի համար:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարբերականի ունեցած տեղեկությունը չեն ժխտել, իսկ Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության բաժինն ու «Рособоронэкспорте»-ը, որ զբաղվում է ռուսական արտադրության սպառազինության արտահանմամբ, հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը: