Foto

Հարկադիր կատարման ծառայությունում նոյեմբերին բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քանի 2 մլրդ 598 մլն դրամ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

ՀԿԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցվել է, որ ս/թ նոյեմբերին Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը  կազմել է 2 598 702 556 ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է 34 453 634 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում հարուցվել և վերսկսվել են 183 517 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 190 465 կատարողական վարույթներ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:

Կառույցի ղեկավարին ներկայացվել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հոկտեմբերին իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաև զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է հանձնարարականներ՝ կապված տարեվերջյան աշխատանքների ամփոփման հետ: