Foto

Սքարլեթ Յոհանսոնը մարմնավորելու է Զելդա Ֆիցջերալդին

Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը մարմնավորելու է Զելդա Ֆիցջերալդին՝ ամերիկուհի գրող և «Մեծն Գեթսբին» վեպի հեղինակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կնոջը: Այս մասին հայտնում է «The Tracking Board»-ը:

«Գեղեցիկն ու անիծվածը» («The Beautiful and the Damned») դրաման պատմում է մի կին գրողի  ճակատագրի մասին, որի կյանքը ողբերգական ավարտ է ունեցել:  Ֆիլմի սցենարի հեղինակը Հանա Վեգն է:

Զելդա Ֆիցջերալդը ապագա ամուսնու հետ ծանոթացել է  1918-ին, իսկ 2 տարի անց նրանք ամուսնացել են, սակայն ամուսինների հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եղել:

«Մեծն Գեթսբին» վեպի հրապարակումից մի քանի տարի անց, բժիշկները Զելդայի մոտ շիզոֆրենիա են ախտորոշում, որից հետո կյանքի մեծ մասը Զելդան անցկացնում է հոգեբուժարաններում: Հենց այնտեղ էլ նա գրել է իր «Փրկի՛ր ինձ, վա՛լս»  կիսա-ինքնակենսագրական վեպը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սքարլեթ  Յոհանսոնի մասնակցությամբ «Զրահներով ուրվականը» («Призрак в доспехах») ֆիլմը քննադատության մեծ ալիք է բարձրացրել, քանի որ գլխավոր դերակատարուհին  ասիացի չէ:

Vesti.am