Foto

Քաղաքացիներին կընդունեն Հայկ Մարությանը և նրա տեղակալները

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նախօրեին տարածած հայտարարության համաձայն նոյեմբերի 30-ին քաղաքապետ Հայկ Մարությանը կընդունի քաղաքացիներին:

Քաղաքապետարանը հայտնում է, որ հայտերի չափազանց մեծ քանակի պատճառով երեկ՝ օրվա երկրորդ կեսից սկսած գրանցվող քաղաքացիները կարող են իրենց խնդիրները ներկայացնել քաղաքապետի տեղակալների հետ հանդիպման ժամանակ, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Քաղաքապետի մոտ ընդունելությունները պարբերական կլինեն: