Foto

«AUDI»-ն փորձարկել է անօդաչու տաքսի. տեսանյութ

«Audi» ընկերությունը «Airbus» և «ItalDesign» հետ ներկայացրել է ավտոմատ կառավարմամբ թռչող տաքսի, որն ունակ է իրագործել ներկայացված խնդիրները: Բայց կա մեկ նյուանս. ստեղծված տարբերակը չորս անգամ փոքր է, քան պետք է լիներ, փոխանցում է «auto.vesti.ru»-ն:

Ամստերդամում, տաքսին ներկայացնելու ժամանակ նորմալ աշխատել է. հանձնարարված երթուղիներով անսխալ տեղաշարժվել են և՛ թռչող, և՛ անվավոր մոդուլները:

Նման մոդելները կիրառելի կլինեն մեգապոլիսներում, որտեղ փողոցներում խցանումներ են առաջանում:

https://www.youtube.com/watch?v=sTePEVCqcA0

Vesti.am