Երեկ ամուրիների շարքը լքեց ամերիկացի հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն: Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները, նոյեմբերի 28-ին նա ամուսնական հավատարմության խոստում է տվել 35-ամյա իսրայելցի երգչուհի և մոդել Դանիելլա Պիկին:

Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, որից հետո զույգն ուղևորվել է Բևերլի Հիլզի ռեստորաններից մեկում:
Զույգը ծանոթացել է 2009 թվականին, Իսրայելում, «Անփառունակ սրիկաներ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ:










