Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում որոշում կայացվեց 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 492 մլն 961 հազար դրամ։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, թե նախատեսված միջոցները կտրամադրվեն 2018-ի տարերային աղետների հետևանքով 50-100 տոկոս տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին:









