ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ հրդեհների հետևանքով վնասվել է նաև հայ ընտանիքներին պատկանող 3 տուն:









