Լրագրողներն այսօր Հանրապետական կուսակցության թեկնածու Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանի՝ երեկվա աղմուկ հանած հայտարարությունը, որտեղ վերջինս մասնավորապես ասել էր՝ «Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան՝ արցախյան ազատամարտը»:
«Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանությունն Արցախի փոխարեն: Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը ներկա իշխանությունների քաղաքականությունն է,- ասաց նա՝ ավելացնելով,- այսօրվա իշխանությունն Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան՝ Ադրբեջանը»:
Vesti.am









