Foto

Եթե Ավինյանը բանտախցում չէ, Փաշինյանը թող կոռուպցիայից չխոսի. Շահնազարյան

Հանրապետական կուսակցության թեկնածու Դավիթ Շահնազարյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի մասին հայտարարությունները դեմագոգիա է որակում, քանի որ, ըստ Շահնազարյանի, կոռուպցիան Փաշինյանի քթի տակ է: Նշենք, որ բանախոսը նկատի ունի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, որի ընտանիքին պատկանող ընկերությունը 35 հազար դոլարի տենդեր էր շահել:

«Եթե Ավինյանը բանտախցում չէ, Փաշինյանի մտքով թող չանցնի խոսել կոռուպցիայի մասին: Կոռուպցիայի դեմ իրական որևէ քայլ բացարձակապես չի կատարվել, ընդամենը պրոպագանդա է»,- նշեց նա՝ չհամաձայնելով տարածված այն տեսակետի հետ, թե ներկա իշխանություններում կադրային սով կա: Ըստ նրա՝ կառավարության անդամները խեղճ ու կրակ չեն, ուղղակի քաղաքական գիծ ու ծրագիր չունեն:

«Սկզբում այս իշխանության նպատակը ներդրումներ բերելն էր, բայց ներդրողներին պետք է օրինականություն, իսկ Փաշինյանը հայտարարում է՝ «օրենքը ես եմ»,- ամփոփեց բանախոսը:

Vesti.am