Foto

Սկսում ենք, տղաներ. Մարգարիտա Գասպարյանը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել թիմի հետ և հայտնել նոր մրցաշրջանի նախապատրաստությունն սկսելու մասին.

«Սկսում ենք, տղաներ»,- գրել է Գասպարյանը` ավելացնելով «երազանքի թիմ» և «նոր մրցաշրջան» հեշթեգները:

WTA-ի` նոյեմբերի 26-ին հրապարակված վարկանիշային աղյուսակում, Գասպարյանը զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը:

Մարգարիտան շարք է վերադարձել ծնկի երեք վիրահատությունից հետո: Վերականգնման համար նրան 1 տարի և 4 ամիս է անհրաժեշտ եղել:
Vesti.am