Foto

Ամերիկուհին արդեն 11 տարի է տնից դուրս չի գալիս և վախենում է մահանալ լույսից

Կոնեկտիկուտ նահանգի 54-ամյա Ֆաթիմա Պերեզը հայտարարել է, որ  հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով ստիպված է  միշտ տանը մնալ և նույնիսկ ամպամած եղանակներին ռիսկի չի դիմում  փողոց դուրս գալու: Նա բացատրել է, որ մանկուց տառապում է  մաշկային հիվանդությամբ, որով տառապողները ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ զգայնություն ունեն: Նա նաև նշել է, որ արևի ճառագայթները բառիս բուն իմաստով այրում են մաշկը: Եթե նա տնից դուրս էլ է գալիս, ապա ծածկում է ամբողջ մարմինը և արևապաշտպան մեծ ակնոց է կրում: