Կոսովոն տնտեսական պատերազմ է հայտարարել Սերբիային՝ «Ինտերպոլ» մուտք գործելու անհաջող փորձից հետո, գրում է «Bloomberg» գործակալությունը, փոխանցում է «Газета»-ն:
Կոսովոն իր անկախությունը Սերբիայից հռչակել է 2008 թվականից, այժմ էլ պայքարում է միջազգային հանրության կողմից որպես պետություն ճանաչվելու համար: 2013 թվականից բանակցություններ են վարվում Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների բարելավման համար՝ Եվրոպական Միությունում ընդգրկվելու նպատակով:
Սակայն հարաբերությունները փակուղի են մտել, քանի որ Սերբիան փորձում է խոչընդոտել Կոսովոյի մուտքը «Ինտերպոլ»:
Նշենք, որ Սերբիան Կոսովոյի ամենախոշոր արտահանողն է, երկրորդ տեղում Գերմանիան է:
Vesti.am









