Ռուսաստանում կարող են փոխել հետիոտնային անցումները: Դրանք բարձրացնելու առաջարկն արվել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության կողմից: Ինչպես գրում է «Известия»-ն, առաջարկը վերաբերում է «Անվտանգ և բարձրորակ ճանապարհներ» ազգային նախագծին:
Ներքին գործերի նախարարության ճանապարհային անվտանգության գիտական կենտրոնի տվյալներով, այս տարվա ինն ամիսներին երկրում ամեն երրորդ պատահար տեղի է ունեցել անցումների վրա: Փորձագետները կարծում են, որ «բարձրացված զեբրերը», կամ ինչպես հանրությունն է ասում «պաշկած ոստիկանները» կստիպեն վարորդներին նախօրոք նվազեցնել արագությունը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ճանապարհային անվտանգությունը:









