Foto

Մեսսին ու Ռոնալդուն չեն ընդգրկվի «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում․ ԶԼՄ-ներ

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չեն ստանա 2018-ի «Ոսկե գնդակ» մրցանակը։ Այդ մասին հայտնում է «Советский спорт»-ը։

«Daily Mirror»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստներն անգամ մրցանակի հավակնորդների եռյակում ընդգրկված չեն։

Աղբյուրը կարծում է, որ առաջնորդը կլինի Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Խորվաթ խաղացողի հետ եռյակում կներգրավվեն նաև «սերուցքայինների» պաշտպան Ռաֆայել Վարանն ու «Պարի Սեն-Ժերմենից»՝ Կիլիան Մբապեն։

Հիշեցնենք, որ վերջին ֆուտբոլիստը, որ Մեսսիից ու Ռոնալդուից առաջ եղել է «Ոսկե գնդակի» մրցանակակիր՝ Կական է (2007 թվականին)։

Vesti.am