ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրը տոնել է Ֆլորիդայում՝ ընտանիքի անդամների հետ: Տոնը երկրում միշտ նշվում է նոյեմբերի չորրորդ հիգշաբթի օրը: Երկրի ղեկավարն ընտանիքի անդամների հետ նստել է մի սեղանի շուրջ, որի գլխավոր զարդը եղել է հնդկահավով ավանդական ուտեստը:
Behold the president’s Thanksgiving dinner. pic.twitter.com/aQJX9lvO1c
— Jill Colvin (@colvinj) 23 ноября 2018 г.
Ever the bigger man in all situations, President and the First Lady invited the press for Thanksgiving dinner at Mar-A-Lago. The Trump's are truly gracious.🇺🇸 pic.twitter.com/1FjtOkaWzX
— #UnRedactedCopy Lori (@LJT_is_me) 23 ноября 2018 г.
Որպես նախուտեստ ամերիկյան լիդերին հյուրասիրել են «Կեսար» և հունական աղցաններ: Սեղանին եղել է նաև ծովամթերք: Տաք ուտեստներից Թրամփին և նրա ընտանքիքին մատուցել են տավարի փափկամիս, գառան միս և շոգեխաշած կողիկներ:
Ընթրիքի ժամանակ Թրամփը նստել է սեղանի կենտրոնում: Նրա մի կողմում եղել է կինը՝ Մելանյան, իսկ մյուսում կրտսեր որդին՝ Բերրոն: Բացի այդ սեղանի շուրջ նստած են եղել նաև նրա աղջիկները՝ Տիֆֆանին և Իվանկան՝ իրենց զավակների հետ:
Գոհաբանության օրը (Thanksgiving Day) ամնենահայտնի տոներից է ԱՄՆ-ում:
Cameras get an inside look at President Trump's Thanksgiving dinner at Mar-a-Lago. https://t.co/DeB8GlN3PK pic.twitter.com/wWahElLtJV
— Circa (@Circa) 23 ноября 2018 г.









