Իրանցիները ցույց են տվել, որ գիտեն ինչպես պատերազմել և կռվում են պատվով։ Մեր պատերազմը Սադամի դեմ դրա վկայությունն է։ Իրանցիների գործելակերպը օրինակելի է։ Այս մասին Tasnim-ի փոխանցմամբ ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Իրանցիները երբեք չեն կատարել ռազմական հանցագործություններ և չեն խախտել մարդասիրական սկզբունքները։ Մենք մեզ պարտավորված ենք համարում մարդասիրական սկզբունքներին։ Իրանը պատվով պաշտպանում է իրեն։
Սիոնիստական ռեժիմը չի խորշում որևէ չարագործությունից։ Նրանք չեն վարանում՝ պատերազմի ծավալն ընդլայնելու, Իրանին վարկաբեկելու և այլ երկրներում հանցագործություններ կատարելու հարցում»,-ասել է Բաղային։









