Foto

Անհայտ անձը կրակ է բացել Ալաբամայի առևտրի կենտրոններից մեկում

ԱՄՆ Ալաբամա նահանգի Հուվեր քաղաքի «Riverchase Galleria» առևտրի կենտրոնում անհայտ անձը կրակոցներ է արձակել, փոխանցում է «Газета»-ն:

Ինչպես հայտնում են տեղական ոստիկանության ներկայացուցիչները, կրակոցների հետևանքով վիրավորվել է 4 մարդ: Կրակողն սպանվել է:

Ականատեսների խոսքով, տղամարդը երկու անգամ կրակ է բացել: Տեղական իշխանությունները թվիթերում հայտնել են, որ ներկայումս ամեն ինչ հսկողության տակ է:

Vesti.am