«Ֆորմուլա 1»-ում «Ռենոյի» թիմի նախկին ղեկավար Ֆլավիո Բրիատորեն հայտնել է Մադրիդի «Ռեալի» և նրա նախկին հարձակվող Կրիտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքը:
Նշենք, որ Բրիատորեն Թուրինի «Յուվենթուսի» երկրպագու է:
«Ինչպես և Ֆերնանդո Ալոնսոն «Ֆորմուլա 1»-ում, Կրիշտիանուն իր ներկայությամբ բարձրացնում է թիմի մակարդակը:
Նա միշտ պատրաստ է մրցակցությանը և բավականին աշխատասեր ֆուտբոլիստ է:
«Ռեալն», իրոք, ունի Ռոնալդուի կարիքը: Մադրիդյան ակումբն առանց Ռոնալդուի, ինչպես «Ֆորմուլա 1»-ն առանց Ալոնսոյի»,- Բրիատորեի խոսքն է մեջբերում «A Bola»-ն:









