Foto

Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնեցրել են «Brexit»-ի վերաբերյալ հռչակագրի նախագիծը

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «Brexit»-ից հետո Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հետագա հարաբերությունների մասին հռչակագրի նախագիծը համաձայնեցվել է բանակցողների մակարդակով և ընդհանուր առմամբ քաղաքական մակարդակով:

«ԵՄ 27 երկրներին ուղարկել եմ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հետագա հարաբերությունների մասին հռչակագրի նախագիծը: Եվրահանձնաժողովի ղեկավարն ինձ տեղեկացրել է, որ այն բանակցողների մակարդակով և ընդհանուր առմամբ քաղաքական մակարդակով համաձայնեցվել է», - «Twitter»-ում գրել է Տուսկը: