Foto

Քարդաշյանն ու ամուսինը 500 հազար դոլար են նվիրաբերել հրդեհներից տուժածներին

Քիմ Քարդաշյանը և նրա ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը 500 հազար դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածներին օգնելու համար: Այդ մասին «Էլեն Դեջեներեսի շոուի»  եթերում հայտարարել է ռալիիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը:
«Ամուսնուս՝ Քանյեի անունից «Yeezy»-ն և «Adidas»-ը 200 հազար դոլար են նվիրաբերում Կալիֆոռնիայի հրշեջներին: Մենք էլ մեր հերթին 200 հազար դոլար ենք նվիրաբերում անտառային հրդեհներից տուժածների օգնության «California Community Foundation»-ին»,- ասել է Քիմը՝ ավելացնելով, որ հրդեհը մոտեցել Էր Կալիֆոռնիայի՝ իր և Ուեսթի տանը, բայց հրշեջների շնորհիվ տունը չի վնասվել: