Գվատեմալայի դատարանը նախկին զինվորական Սանթոս Լոպես Ալոնսոյին դատապարտել է 5000 տարվա ազատազրկման՝ 171 մարդու սպանության համար, փոխանցում է «Газета»-ն:
Հանցագործությունը 30 տարվա վաղեմություն ունի:
Դատարանը որոշել է, որ Ալոնսոն պատասխանատվություն է կրում 1982 թվականին կատարած 171 մարդու սպանության համար և դատապարտվում է ամեն զոհի համար 30 տարվա ազատազրկման, և ևս 30 տարվա ազատազրկման՝ առևանգման և անչափահասի սպանության համար:
Vesti.am









