Foto

«Յուվենթուսի» նախկին գլխավոր տնօրենն աշխատանքի է անցել «Ինտերում»

Թուրինի «Յուվենթուսի» նախկին գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան, չնայած պաշտոնական հայտարարության բացակայության, սկսել է աշխատել «Ինտերում»։ Այդ մասին հայտնում է «FC Inter News»-ը:

Ըստ աղբյուրի՝ Մարոտան հանդիպել է «Ինտերի» ղեկավարության անդամներից մեկի հետ ակումբի պաշտոնական մեքենայում, ինչը վկայում է այն փաստի մասին, որ նա արդեն սկսել է աշխատանքը «ներաձուրիների» կազմում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» և Մարոտան 3-ամյա պայմանագիր են կնքել: Մասնագետը կստանա տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ:
Vesti.am