«Պորտու» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է հաջորդ տարվա ամռանը փոխել թիմը, հայտնում է «Советский спорт»-ը։
Նշվում է, որ իսպանացի լեգենդար դարպասապահի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել «Major League Soccer»-ից (ամերիկյան բարձրագույն ֆուտբոլային լիգա) «Չիկագո Ֆայր» ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կասիլյասի հնարավոր հեռացման պատճառներից մեկը կարող է լինել «Պորտուի» ներկայիս ղեկավարներ Սերժիու Կոնսեյսաուի հետ ունացած տարաձայնությունը։ Պորտուգալական ակումբի հետ դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը։
Vesti.am









