Foto

Մեկ օրվա պատմություն. Եղիսաբեթ II-ն ու արքայազն Ֆիլիպը նշում են ամուսնության 71-ամյակը

Եղիսաբեթը և Ֆիլիպն ամուսնացել են 1947 թվականի նոյեմբերի 20-ին։ Նանց պսակադրությունն առաջին թագավորական հարսանիքն էր, որ հեռարձակվել է հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Հեռարձակմանը հետևել է 20 մլն մարդ՝ ամբողջ աշխարհից։  2017 թվականի նոյեմբերի 20-ին լրացավ  Եղիսաբեթ Երկրորդի և արքայազն Ֆիլիպի ամուսնության 70-րդ տարեդարձը․ այն այլ կերպ հայտնի է որպես պլատինե հարսանիք։ Թագուհին անգլիական առաջին միապետն է, ով նշում է այս հոբելյանը։

665665da6bbe0afc720909269dae425b4cdd3c-odc0ndexn2u0yq

Հետաքրքիր է, որ հարսանիքին ներկա չի եղել թագուհու հորեղբայրը՝ Էդուարդ VIII-ը, որը վտարվել էր հարազատ երկրից՝ գահից հրաժարվելու և ամուսնալուծված կնոջ՝ Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնության համար:

Թագուհու ամուսնական զգեստը կարվել է 2 ամսում, որի վրա աշխատել է 25 դերձակ և գործվածքի 10 մասնագետ՝ աստղային դիզայներ Նորման Հարթնելի գլխավորությամբ: Արդյունքում Եբիսաբեթը  կրել է թագ և պսակածաղկով, հասմիկով և սպիտակ վարդով ծաղկեփունջ: Նրա հագուստն ունեցել է 4-մետրանոց քղանցք:

Թագուհու գլխավոր զարդարանքները  եղել են  գոհարազարդ թագը և երկու վզնոցները՝ «Թագուհի Աննա» և «Թագուհի Կարոլինա»: Վերջինս պատկանել է  Գևորգ II թագավորի կնոջը: Եվ իհարկե գլխավոր զարդերից է եղել ամուսնական մատանին, որի քարը վերցրվել է Ֆիլիպի մոր՝ գերմանացի արքայադուստր Ալիսա Բատենբերգի  հարսանեկան թագից:

История одного дня: свадьба королевы Елизаветы II и принца Филиппа (фото 1)
История одного дня: свадьба королевы Елизаветы II и принца Филиппа (фото 2)
История одного дня: свадьба королевы Елизаветы II и принца Филиппа (фото 3)
История одного дня: свадьба королевы Елизаветы II и принца Филиппа (фото 4)