2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը մեծացրել է ԱՄՆ պետական պարտատոմսերի մեջ կատարվող ներդրումները՝ հասցնելով մինչև 14,4 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնում է «Газета»-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին:
Օգոստոսին ներդրումները կազմել էին 14 մլրդ դոլար: Նշվում է, որ Ռուսաստանը դուրս է մնացել այն երկրների ցանկից, որոնք ամենաշատն են ներդրումներ կատարում ԱՄՆ պետպարտքի մեջ: Առաջին հորիզոնականում Չինաստանն է՝ 1,151 տրիլիոն դոլարով, երկրորդում՝ Ճապոնիան՝ 1,028 տրլն դոլարով, իսկ երրորդում Բրազիլիան՝ 317 մլրդ դոլարով:
2018 թվականի սեպտեմբերին օտարերկրյա պետությունները տնօրինել են Միացյալ Նահանգների՝ 6,223 տրիլիոն դոլարի չափով արժեքավոր փաստաթղթերի:
Vesti.am