Foto

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի. դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանության «Facebook»-ի էջից տեղեկանում ենք.

«Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։

Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել (կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում)»։