«Apple» ընկերության համակարգիչներում տեղադրված հատուկ չիպը կարգելափակի բոլոր այն համակարգիչները, որոնք կվերանորոգվեն անհատ մասնագետների կողմից։ Ընկերության ներկայացուցիչները մտադիր են պայքարել սարքերի ինքնուրույն վերանորոգման դեմ։ Այդ մասին հայտնում է life.ru-ն՝ հղում անելով «The Verge»-ին։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ T2 չիպը, որը տեղադրված է նոր «MacBook»-ի, «iMac»-ի, «Mac mini»-ի մեջ, կարող է արգելափակել սարքը՝ չլիցենզավորված մասերի կիրառման դեպքում։ Այսպիսով, եթե «Apple»-ի վերջին սերնդի համակարգիչների մեջ տեղադրվի ոչ օրիգինալ պահեստամաս, սարքը կարող է դադարել աշխատել։
Vesti.am