Foto

Ռուսաստանն անցնում է անվարորդ մեքենաների փորձարկմանը. առաջինը Մոսկվան ու Թաթարստանն են

Ռուսական ճանապարհներին առաջին անվարորդ մեքենաները կհայտնվեն 2019 թվականի մարտից: Փորձարկումները տեղի կունենան Մոսկվայում և Թաթարստանում: Խոսքը բարձր ավտոմատացված մեքենաների մասին է, որոնց սրահում  գտնվում է ապահովագրական վարորդը, որը չի միջամտում  ընթացքին:

Միայն 100 մլն ռուբլի կապիտալ  ունեցող ընկերությունները հնարավորություն կունենան այն ձեռք բերելու: Փորձին մասնակցող յուրաքանչյուր մեքենա պետք է 10մլն ռուբլի ապահովագրություն անի:

Փորձագետները քննադատել են փաստաթուղթը՝ նշելով, որ այն  պատրաստվում է «Yandex»-ի և այլ խոշոր ընկերությունների  շահերից ելնելով, իսկ փոքր ռուսական նորաստեղծ ընկերությունները չեն կարող մասնակցել պիլոտային ծրագրին, գրում է «Коммерсантъ»-ը:

 Vesti.am