Foto

Շուրջ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստները կբարձրանան 10 հազար դրամով

«2019-ի բյուջեն իներցիոն է, այն ձևավորվել է պարամետրերի հիման վրա, որը մենք ժառանգություն ենք ստացել նախկինից»,-Աժ-ում հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ 2019-ի բյուջեով 27 մլրդ դրամով ավելացրել են սոցիալական ծախսերը:

«Տնտեսության տրանսֆորմացիայի գործընթացն առնվազն այս փուլում բյուջեի վրա տեսանելի ազդեցություն չունի: Ես հույս ունեմ, որ 2019-ին մենք այդ ազդեցությունները կտեսնենք, և այդ դեպքում օպերատիվ կարձագանքենք բյուջեի ծախսային մասում»,-ասաց նա:

Փաշինյանը խոսեց նաև նպաստների ու թոշակների մասին:

«Արել ենք այնպես, որ ՀՀ-ում այլևս չլինի պարենային գծից ներքև գտնվող թոշակառու և նպաստառու: Այսինքն մենք մինչև այսօր ունեինք 21 հազար թոշակառու և 63 հազար նպաստառու, որոնց թոշակներն ու նպաստները ցածր էին պարենային գծից: Մենք որոշել ենք շուրջ 85 հազար այսպիսի մարդկանց թոշակներն ու նպաստները միանգամից բարձրացնել 10 հազար դրամով»,-նշեց նա:

Vesti.am