«Twitter»-ի վարչակազմը դիտարկում է հաղորդագրությունները հավանելու կոճակից հրաժարվելու հավանականությունը, սակայն առաջիկայում մտադիր չեն դա անել: Նման հայտարարությամբ հոկտեմբերի 29-ին հանդես է եկել միկրոբլոգների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Բրենդոն Բորմանը, փոխանցում է «ТАСС»-ը:
«Twitter» ընկերության գլխավոր տնօրեն, միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատեր Ջեք Դորսին հայտարարել է, որ «սրտաձև կոճակի երկրպագուն չԷ» և «կցանկանար շուտ ազատվել դրանից»:
«Twitter» սոցիալական ցանցը միկրոբլոգների ծառայություն Է կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման համար: Դրա ամսական լսարանն այս տարվա հուլիսին հասել է մոտավորապես 335 մլն մարդու:
Vesti.am