Foto

«Word»-ի փաստաթղթերում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն

Փորձագետները հայտնաբերել են օգտատերերի համակարգիչների վարակման նոր մեթոդ՝ տեսանյութի միջոցով, որը ներկառուցված է «Microsoft Word»-ի ֆայլերում, փոխանցում է «РИА Новости»-ն:

Նշվում է, որ հաքերները տեքստի մեջ տեսանյութ են տեղադրում, որը վերցնում են ցանկացած ինտերնետ-ռեսուրսից, հետո խմբագրում են «document.xml» փաստաթուղթը և փոխարինում են տեսանյութի հղումը վնասակար կոդով: Հավելյալ վտանգն այն է, որ նման փաստաթղթերի հակավիրուսները ցույց չեն տալիս հնարավոր վտանգի մասին նախազգուշացում:

Մասնագետները նշում են, որ դեռևս հնարավոր չէ այս խնդիրն ուղղել: Նրանք խորհուրդ են տալիս օգտատերերին արգելափակել տեքստային ֆայլերը, որոնց մեջ տեսանյութեր կան:

Vesti.am