Foto

Ալկոհոլն օգնում է հիշել միայն լավը. գիտնականներ

Ալկոհոլն օգնում է ազատվել հիմար հիշողություններից և կենտրոնանում է լավ մտքերի վրա, պարզել են ԱՄՆ  Բրունովի համալսարանի նեյրոկենսաբանները: Հետազոտությունը տպագրվել է «Neuron» ամսագրում:

Փորձարկումն իրականացվել է պտղաճանճերի վրա, ի տարբերություն 100 միլիարդ նեյրոններ ունեցող մարդկանց, պտղաճանճերինը  միայն 100 հազար է, ինչը նրանց դարձնում է  օրգանիզմի հարմար մոդել: Բացի այդ պտղաճանճերին  դուր է գալիս ալկոհոլը:

Փորձի ժամանակ հետազոտողներն սկզբում  սովորեցրել են ճանճերին գտնել ալկոհոլը, այնուհետև նրանց մոտ մի քանի գեն են անջատել, որոնք կարող էին սպիրտից կախվածություն ունենալ: Պարզվում է, որ այդ գեներից մեկը պատասխանատու է «Notch» սպիտակուցի արտադրության համար, որն էլ իր հերթին  մեծահասակների մոտ կարևոր դեր է խաղում սաղմնային, ուղեղային զարգացման  համար:

«Notch» լայնածավալ ազդանշանային ցանցի բաղադրիչն է, որը ներառում է նաև D-2 դոֆամին հորմոն, որից կախված է, թե հիշողությունն ինչպես կընկալվի՝ լավ, թե վատ:

«Ալկոհոլն  ազդում է ամբողջ ազդանշանային ցանցի աշխատանքի վրա, որը պատասխանատու է հիշողությունների ձևավորման համար»,- հայտնում են  հետազոտողները:

Նրանց խոսքով՝ 3 բաժակ գինին մեկ օրվա ընթացքում  կարող է փոխել մարդու հիշողությունը:

Vesti.am