Երկուշաբթի օրը Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը վարչապետին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: «Բերքահավաք» է տեղի ունենում: Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են և այս տարվա վերջին արդեն մենք կբերենք մի քանի անգամ ավելի միլիոն դոլարի մուտքեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սանասարյանն ընդգծեց, որ ստուգումներ են կատարվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք: Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս: Գումարի մասով վերջնական չափ չեմ կարող ասել, բայց նախանական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ», - ասաց Սանասարյանը:
https://www.youtube.com/watch?v=JOgJgLYt3SA&feature=youtu.be









