Foto

Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության հերթական մրցումային օրը՝ հոկտեմբերի 17-ին, մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)․

15:00 — Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն առաջինը կսկսի Վալերիկ Մովսիսյանը, որը հանդես կգա երիտասարդների 95 կգ քաշային կարգում։

17:00 — Երիտասարդ կանանց 77 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը։

19:00 — Մրցումային օրը հայ ծանրորդների համար կեզրափակի Մարտին Պողոսյանը՝ ուժերը չափելով Մ23 տարիքային խմբի 85 կգ քաշային կարգում։

Առաջնության մրցելույթներին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այս հղմամբ։