«Հայկական «Տարոն Ավիա» ավիաընկերությունը բողոքում է ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից. ոչ ռուսական ավիաընկերությունների համար այն ավելի բարձր գներ է սահմանում իր ծառայությունների համար, քան ռուսականների համար»,-«Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով՝ ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵԱՏՄ–ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին։
Մենք այդ խնդրի լուծման համար կանենք ամեն ինչ և այդ լուծումը կարող է կարևոր դեր խաղալ հայկական ավիաընկերությունների զարգացման գործում»,–նշել է Շաբոյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող բոլոր հարցերը և խնդիրները անպայման կլուծվեն:
Շաբոյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հայկական «Զվարթնոց» օդանավակայանը աշխարհի բոլոր ավիաընկերությունների համար միասնական գնային քաղաքականություն է վարում:
Vesti.am









