Foto

Պղնձի ձուլման գործընթացն Ալավերդիում կանգ է առել 5 անգամ

Ալավերդի քաղաքի թատրոնի ռեժիսոր Հրաչյա  Պապինյանը Facebook-ի իր էջում հետաքրքիր տվյալներ է ներկայացրել քաղաքի պղնձաձուլական գործարանի վերաբերյալ:

«Պղնձարտադրության 250 տարվա նոր պատմության ընթացքում պղնձի ձուլումը կարճատև ժամանակամիջոցներով ընդահտվել է հինգ անգամ: Առաջին և երկրորդ անգամ 1785 թվականին Օմար Խանի, 1795 թվականին Աղա Մահմադ խանի արշավանքների հետևանքով: Այս երկու արշավանքների ժամանակ լեզգիներն ու պարսիկները հասան Ալավերդի, շրջապատեցին Կոշաբերդում պատսպարված հույներին, գրավեցին, կոտորեցին հույն հանքափորնeրին, մի մասին էլ քշեցին գերի Ախալցխայի գերիների շուկայում վաճառելու համար: Աղա Մահմադ խանին կատաղեցրեց անգամ Սանահինի կամուրջը, կոտրել տվեց կամուրջի կառուցումը վկայող խաչքարն ու նետեց Դեբեդը: Այնուհետև Հոկտեմբերյան հեղափոխության հետևանքով 1918 թվականին: Սով, ավեր, մի չորս հարյուր հանքափոր էին մնացել, որ 1922 թվականին դիմում են Հայաստանի կառավարությանը, Մյասնիկյանին, որ սովից ուռել են մարդկանց փորերը, որ կենդանիների նման արածում են հանդերում, թունավորովում, որ եթե շտապ աջակցություն չլինի այս 400-ն էլ կկոտորվեն: Չորրորդը 1989 թվականին վարձու բնապահպանաների շարժման հետևանքով, թե ինչ տեղի ունեցավ, արդեն ես էլ եմ ականատես, սով, խավար, թալան, ահավոր արտագաղթ, բաժնի վարիչ էի աշխատում, մեկ ամսվա ընթացքում հինգ գրադարանավար ընդունեցի մի մասնաճյուղում, մեկին ընդունում էի, երկու օր հետո բանալիները բերում էին թե գնաց ռուսաստան, չորս օր հետո մյուսից էին բերում, թե գնաց Հունաստան ու էսպես դատարկվեց երբեմնի շեն քաղաքը: Վերջին կանգառը երեկ՝ ազատ Հայաստանում»,- գրել է նա: