«Uber» ընկերությունը որոշել է կրկին ընդլայնել բեզնեսի ուղղությունները եւ ստեղծել է «Uber Works» ծառայությունը, որը աշխատակիցների համար ժամանակավոր աշխատանք կգտնի՝ տեղեկացնում է «Financual Times»-ը։
Այժմ նոր ծառայությունը պատրաստվում է գործարկման, և «Uber»-ը փնտրում է նոր աշխատակիցներ, որոնք կզբաղվեն դրանով։ «Uber Works»-ի գործարկումը նախատեսվում է սկսել Չիկագոյից, որտեղ ընկերությունը աշխատակիցների որոնման հայտարարություններ է տարածել։ FT-ի տվյալներով՝ ընկերության գլխավոր գրասենյակից հեռու գործարկման պատճառը, հավանաբար, ծրագիրն առայժմ գաղտնի պահելն է։
Լրատվամիջոցը հայտնում է, որ նոր ծառայությունը մի հարթակի վրա պետք է մեկտեղի պոտենցիալ գործատուներին եւ ժամանակավոր աշխատուժը՝ մարդկանց, ովքեր պատրաստ են առաջարկել, օրինակ, մատուցողի եւ թիկնապահի ծառայություններ։ Այս կերպ Uber-ը մտադիր է ընկերության կողմից փորձարկված «օգտագործում ըստ պահանջի» մոդելը տեղափոխել նոր ծառայության ոլորտ։ Uber ընկերության վարորդների մասնակցությունն այս նոր ծրագրին, դիտարկվում է նրանց, որպես ընկերության գործընկեր, շահագրգռելու եւս մի եղանակ։









