Foto

Միշտ ամեն ինչ վերջնական սպառողի վզի՞ն է լինելու. Մելքումյանը՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասին

«Հիմա ուզում ենք հասկանալ, միշտ ամեն ինչ վերջնական սպառողի վզի՞ն է լինելու»,-ԱԺ-ում գազի  և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարց բարձրացրեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, միշտ կառավարության ներկայացուցիչները և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կամ արտադրող բիզնեսի ներկայացուցիչները ձգտել են սակագինը չիջեցնելու քաղաքականություն տանել, որովհետև համակարգը շահութաբեր պահելու խնդիրն է դրվել. «Մենք որպես խորհրդարան պետք է հետևողականորեն երկու հարց բարձրացնենք: Արդյո՞ք խորհրդարանը ստեղծել է իրավապայմանագրային պայմաններ, որ բնականոն, ողջամիտ կոմպրոմիս լինի սպառողների և արտադրողների միջև»:

Vesti.am