Foto

Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է շքանշանով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

«ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով», - ասվում է թիվ 1079 հրամանագրում։

Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է «Ուկրաինային մարդասիրական աջակցության գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, ակտիվ իրավապաշտպան և բարեգործական գործունեության համար։