Foto

Չինաստանն ուղեծիր «արհեստական լուսին» բաց կթողնի

Չինաստանում Օդատիեզերական գիտությունների և միկրոէլեկտրոնիկայի հետազոտական ինստիտուտը մշակել է «արհեստական լուսին» կոչվող արբանյակը՝ պայծառ լուսավորության նպատակով:

Ինստիտուտի ղեկավարի խոսքով, արբանյակը բաց կթողնվի 2020 թվականին, հայտնում է «People»-ը, փոխանցում է «Газета»-ն:

Արբանյակի պայծառությունը ութ անգամ ավելի է, քան իսկական Լուսնինը: Այն կկարողանա լուսավորել 10-80 կմ տրամագծով և այլընտրանք կդառնա փողոցային լապտերներին: Արբանյակի փորձարկումն սկսվել է մի քանի տարի առաջ և հիմա այն համարյա թե պատրաստ է:

Անհանգստանալ, որ արհեստական լուսինը կխանգարի բնակիչներին կամ գիշերային կենդանիներին, չարժե: Դրա լուսավորումը կլինի փափուկ և ցրված, այդ պատճառով պետք է բացասական ազդեցություն չունենա:

Vesti.am