ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Տիգրան Խաչատրյանին նշանակել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:









